HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Լիսկան» դեռ դիմում չի գրել

Գործադիրում տեղի ունեցող հրաժարական-փոխատեղումների ցանկը, ըստ շրջանառվող լուրերի, մեծանում է: Խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում հրաժարականի դիմումներ կներկայացնեն նաև ԲՀԿ-ական պատգամավորները և ԲՀԿ-ամետ մարզպետները: Այդ ցանկում շրջանառվում է նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանն այսպես արձագանքեց թերթի հարցին. «Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Մարզպետարանը՝ մարզպետի գլխավորությամբ, շարունակում է իր աշխատանքային գործունեությունը: Այդ առթիվ լուրերը հորինված և մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում»:

«Առավոտը» նկատեց, որ «չի ներկայացրելը» դեռ չի նշանակում, որ այդ տարբերակը բացառվում է, մանավանդ որ իրադարձությունների տրամաբանությունը միանգամայն հնարավոր է դարձնում նաև այդ հրաժարականը: Աշոտ Քարամյանը կտրուկ պատասխանեց. «Այդպիսի բան չկա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter