HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել են հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ 2015թ. հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բազմաթիվ իրավական ակտեր (կարգեր, կանոններ) իրավահարաբերությունների լիակատար կանոնակարգումն ապահովելու նպատակով:  

Նշվածով պայմանավորված, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում ընդունել է մոտ երկու տասնյակ որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում՝ սահմանելով, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ որոշումների դրույթները կիրառելի են նաև հանրաքվեների կազմակերպման և անցկացման ժամանակ:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Տաթևիկ Համբարձումի Ասատրյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter