HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հերթական կրակոցները Երևանում

Երեկ հերթական կրակոցներն են հնչել Երևանում: «Արաբկիր Ալկո» ընկերության սեփականատերերից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ժամը 16:20-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանություն ահազանգ է ստացվել Զեյթունի 8-րդ հիվանդանոցից, որ գլխի մասում ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Մինչև ոստիկանության Արաբկիրի օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, նույն բաժնում և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, համաձայն որի՝ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում մի խումբ մարդիկ հավաքվել և վիճաբանում են: Վիճաբանության ընթացքում հնչել է կրակոց:

Օպերատիվ մի խումբ մեկնել է հիվանդանոց, մյուսը՝ վիճաբանության վայր: Վիճաբանության վայրից Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել մի քանի հոգի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանում հայտնի «Կոմիտասցի Մուշեղը»: Հենց դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է որսորդական մեկ հրացան և մեկ կրակված պարկուճ:

Ավելի ուշ պարզվել է, որ վնասվածք է ստացել 44-ամյա Վարդան Այվազյանը, որն այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վիրավորը «Արաբկիր Ալկո» ընկերության սեփականատերերից է, ում երբ հարվածել են, իր մոտ եղած 12-միլիմետրանոց փողային հրացանով (որը, ի դեպ, ըստ ֆոտոլրագրողի, օրինական է) իրեն հարվածողներին վախեցնելու համար մեկ անգամ օդ է կրակել:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Առգրավված զենքն ու պարկուճը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter