HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետի որդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Կարեն Երիցյանը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը` Ալավերդի քաղաքի բնակիչ Լևոն Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ Լ.Նալբանդյանը նշված վնասվածքն ստացել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Կ.Երիցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
//Կ.Երիցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։// - հեղինակը երեւի կարծում է թե բոլոր ընթերցողներն անխտիր անգիր գիտեն ողջ քրեական օրենսգիրքը՝ կետերով ենթակետերով բանով: Նման լրատվությունը ծաղրի է նման ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter