HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մեկնարկել են Եգիպտոսի մշակույթի օրերը

Նոյեմբերի 4-ից 11-ը Հայաստանում անցկացվում են Եգիպտոսի մշակույթի օրեր: Այս առիթով Հայաստան է ժամանելու եգիպտական պատվիրակությունը (46 մասնակից) երկրի մշակույթի նախարարի առաջին տեղակալ, բանաստեղծ Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարի գլխավորությամբ:

Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում կստորագրվի «ՀՀ մշակույթի նախարարության և ԵԱՀ մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր:

Նոյեմբերի 5-ին Հայաստանի գրողների միությունում տեղի կունենա Հուսամ Նասսարի «Մոլորված՝ փնտրում եմ երկիր» ժամանակակից բանաստեղծությունների ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Եգիպտական պաշտոնական պատվիրակությունը մշակույթի օրերի շրջանակներում կհանդիպի նաև Հայաստանի պետական պաշտոնյաների հետ:

Երկու երկրներում մշակույթի օրերն անցկացվում են փոխադարձաբար՝ Հայաստան-Եգիպտոս մշակութային համագործակցության, ինչպես նաև պետությունների ստորագրած միջկառավարական համաձայնագրի և միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում: 2010 թ. սեպտեմբերի 17-23-ը Եգիպտոսում անցկացվել են հայկական մշակույթի օրեր:

Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter