Պետական մարմինների աշխատակիցները կառավարությունից պարզաբանում են պահանջում
«Ձեզ ենք գրում մեծ խումբ կոլեկտիվով՝ աջակցություն ստանալու նպատակով: Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության 11 հուլիսի 2015 թվականի N 750-Ն որոշմամբ 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:
Ինչպես նշված է կառավարության պաշտոնական կայքում՝ «հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը»:
Վերը նշված պետական մարմինների աշխատողները հուլիսի 13-ին՝ երկուշաբթի, պահպանել են աշխատանքային ռեժիմը: Այդ աշխատողները նաև հուլիսի 18-ին՝ շաբաթ, կրկին ստիպված են ներկայանալ աշխատանքի: Ստացվում է, որ առանց որևէ իրավական ակտի մեզ ստիպել են աշխատել նաև ոչ աշխատանքային՝ երկուշաբթի օրը (հուլիսի 13):
Մենք, «բնականաբար», չենք կարող այսպիսի կամայականության դեմ դժգոհություն հայտնել: Ուստի խնդրում ենք Ձեզ, որպես ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձել պաշտոնական պարզաբանում ստանալ այս երևույթների վերաբերյալ.
1. Արդյոք որևէ իրավական հիմք կար հուլիսի 13-ը մեզ համար աշխատանքային օր սահմանելու համար
2. Արդյոք որևէ փոխհատուցում լինելու է 6-օրյա աշխատանքային շաբաթ «սահմանելու» համար»:
«Հետքը» սպասում է Կառավարության պարզաբանմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել