HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոռոգման աշխատանքները շարունակվում են երկհերթ ժամանակացույցով

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ընդհանուր օգտագործման տարածքների խոտհունձն ու ոռոգումը` երկհերթ աշխատանքային  ժամանակացույցով: Գործընթացում մեկտեղվել են  կանաչապատման և սանմաքրման ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ:

Ոռոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին տարածքների ջրամատակարարումը կազմակերպվել է խորքային հորերից: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները:

Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին և գործընթացի մյուս պատասխանատուներին հնարավոր հրդեհներից և հարակից տարածքների ծխապատումից խուսափելու նպատակով հանձնարարված է խիստ վերահսկողություն իրականացնել: Անգամ չոր խոտը հեռացվում է միայն խոտհունձի տարբերակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter