HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

IDeA հիմնադրամն ու ՎԶԵԲ-ը կաջակցեն ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր  ստորագրվեց: Կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանում կայուն եւ տնտեսապես արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 

Հուշագիրն ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

«IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» եւ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են այդ տարածաշրջաններում համայնքային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ զարգացմանն ուղղված ծրագրերում կունենանք այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Համոզված ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ ընդլայնել գործակցության շրջանակները՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ»,- նշեց Էդգար Մանուկյանը:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրենը նույնպես կարեւորեց փաստաթղթի ստորագրումը: «Մենք ակնկալում ենք շարունակել եւ խորացնել գործարար միջավայրի եւ տարածաշրջանների տնտեսական զարգացմանն ուղղված մեր փոխգործակցությունը: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հուսալի եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter