
Հայ-իսրայելական բանակցություններ՝ ավիացիայի ոլորտում
Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցան բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև:
Բանակցությունները ուղղված էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը:
Տվյալ պահին Երևանի և Թել Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք «Arkia Israeli Airlines» ընկերության կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել