HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. ոստիկանները հետախուզվողին հայտնաբերելու պատրվակով մուտք են գործել տուն և բռնություն կիրառել

Քաղաքացի Աշխեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, երեք անծանոթ անձինք, ապօրինի մուտք են գործել իր տան բակ: Վերջիններս իրեն ներկայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հետախուզվող անձին փնտրելու պատրվակով մտել են ներս և սկսել են քաշքշել քրոջ դստերը, իսկ երբ ինքը միջամտել է՝ նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քաղաքացի Աշխեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter