HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: 

Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից և կարևորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների կրկնակի աճ: Վարչապետը կարևորել է գործարար շրջանակների շփումների ակտիվացումը և շեշտել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ յուրաքանաչյուր առաջարկություն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որպես ՀՀ վարչապետ՝ անելու է ամեն ինչ՝ Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հյարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: 

Իր հերթին, Ջովաննի Ռիչուլլին ընդգծել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Խոսելով տնտեսական կապերի զարգացման մասին՝ դեսպանն ընդգծել է, որ իտալացի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն հայաստանյան շուկայի նկատմամբ: Պարոն Ռիչուլլին նշել է, որ քայլեր կիրականացնի իտալացի գործարարներին ներկայացնելու ներդրումների համար Հայաստանի բարենպաստ բիզնես միջավայրը, միաժամանակ ընդգծել, որ ՀՀ-ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ստեղծում նաև իր երկրի ներդրողների համար: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter