HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակամա մի դարձեք «Lydian International» ընկերության Ամուլսարի աղետաբեր ծրագրի փիարի մասնակից. ՀԲՃ

Համահայկական բնապահպանական ճակատը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Օֆշորային «Լիդիան Ինթերնեյշնլ» (Lydian International) ընկերությունն ինքն իրեն հռչակելով Հայաստանում «պատասխանատու» հանքարդյունահանման առաջամարտիկ ու երկրիտնտեսության փրկիչներից մեկը, ջանք չի խնայում տարբեր քննարկումների, հանդիպումների ու հրապարակումների միջոցով հիշեցնել բոլորին՝ հատկապես իր գլխավոր բաժնետերերին և հնարավոր ներդրողներին, իր այդ առաքելության մասին: Հիմա էլ այս ընկերությունը կազմակերպել է քննարկումների շարք Ամուլսարի ոսկու ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շուրջ, որոնք ըստ նախաձեռնողների պետք է հնարավորություն ընձեռնեն շահագրգիռ կողմերին ներկայացնել կարծիքներ և մեկնաբանություններ՝ այդ փաստաթուղթը բարելավելու ուղղությամբ: Այդ շարքի վերջին հանդիպումը նախատեսված է անցկացնել հուլիսի 23-ին՝ Երևանում:

Կոչ ենք անում այս հանդիպմանը հրավիրած բոլոր անհատներին և կազմակերպություններին չմասնակցել Ամուլսարի ոսկու աղետաբեր ծրագրի հերթական փիարին, քանի որ «Լիդիան/Գեոթիմի» կազմակերպած բոլոր քննարկումներն ունեն միայն մեկ հիմնական նպատակ՝ ներդրողներին ներկայացնել թե ինչ «պատասխանատու» են իրենք և ներգրավեն նոր գումարներ տարբեր ներդրումային ֆոնդերից, բանկերից, ինչու չէ, նաև արտերկրի հայ մեծահարուստներից։ Նշենք, որ ներդրումների հարցը շատ լուրջ է հենց այս փուլում, քանի որ ընկերությունն ունի դրանց կարիքը հանքավայրի շահագործումն սկսելու համար, իսկ Տորոնտոյի ֆոնդային բորսայում «Լիդիանի» բաժնետոմսերն այս պահին արժեն ընդամենը 47,5 ցենտ, ինչը վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշներից է:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման էկոլոգիական, առողջապահական և սոցիալական անկառավարելի վտանգների մասին շատ է գրվել թե մասնագետների, թե բնապահպանների, թե լրագրողների, թե տեղի բնակիչների կողմից: Այդ իսկ պատճառով հիմա չենք ուզում նորից անրադառնալ բոլոր այդ հարցերին, այլ բոլոր հետաքրքրվողներին առաջարկում ենք ուղղակի անցնել այս հղումով և ծանոթանալ այս հանքավայրի վերաբերյալ տարբեր ժամանակներում հրապարակված փորձագիտական կարծիքների, վերլուծությունների և հոդվածների մի փոքր մասին միայն:

Իսկ շատ շուտով մենք կներկայացնենք նաև մի շարք հետաքրքիր փաստեր «Լիդիան» ընկերության պատմությունից՝ կապված հատկապես Տորոնտոյի ֆոնդային բորսայում այս ընկերության արժեթղթերի գնային զարմանալի շարժի հետ:

Մեկնաբանություններ (1)

Anna
Սփյուռքահայերի մասնակցությունն այս ծրագրին հավասար է Հայաստանի՝ որպես հայ ժողովրդի կենսական ապրելավայրի վերացմանն ուղղված քայլերից մեկը։ Կանադայում ապրող մեծահարուստներին առաջարկում եմ գնալ և ապրել Լեռնաձոր գյուղում, ուտել թունավորված լոբի և վարունգ, ունենալ փտած ատամներով երեխաներ և վայելել հանքարդյունաբերության վայրի ու անխնա մնացած բոլոր հետևանքները։ Արդյո՞ք կանեք․․․ Հապա ինչու՞ եք մտնում Հայաստանը վերացնելուն միտված հանքարդյունաբերական ծրագրերի մեջ։ Այսքան թվով և այս կերպով շահագործվող հանքերն ուղղակի անթույլատրելի են մեր երկրում։ Հետ կանգնե՛ք, քանի դեռ ուշ չէ և դուք լիովին չեք վարկաբեկվել․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter