Ծալկայի 1200 ընտանիք կապահովվի մշտական ջրամատակարարմամբ
Հուլիսի 22-ին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունը Ծալկայի ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ է սկսել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը:
Նախագծի արժեքն է 3 000 000 լարի: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության տեղեկացմամբ` վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Ծալկայում 1200 ընտանիք ապահովված կլինի 24 ժամվա ջրամատակարարմամբ:
«Վերանորոգիչ աշխատանքների ավարտից հետո քաղաքի ավելի քան 5000 բնակիչ կստանա կայուն հասանելիություն խմելաջրին: Կբարելավվի ջրամատակարարման գրաֆիկը և ջրի որակը: Վերանորոգողական աշխատանքներում աշխատանքի կտեղավորվի 20 մարդ, և աշխատանքները կավարտվեն 2016թ.-ին», - նշված է Տարածաշրջանային զարգացման նախարարության տարածած հայտարարությունում: Վրաստանի հայ համայնքը հիշեցնում է, որ Ծալկայի բնակիչները (առավելապես հայ և հույն բնակիչներ) երկար տարիներ լուրջ խնդիրներ ունեին խմելաջրի մատակարարման հետ կապված:
Լուսանկարը` javakhkmedia.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել