HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պաշտոնական վիճակագրությամբ՝ առաջին կիսամյակում միայն առևտուրն է անկում ապրել

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝  Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպերն արագացել են։ ԱՎԾ-ի այս տարվա հունվար-հունիսի օպերատիվ ամփոփ հրապարակումից տեղեկանում ենք, որ 2015թ. հունվար-հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3,8%։ Իսկ ամսական ցուցանիշը՝ հունիսը մայիսի նկատմամբ, աճել է 15,8%-ով։  Տարեսկզբից ունենք հետևյալ պատկերը.

2015թ. հունվարին ՏԱՑ-ը 2014թ. հունվարի համեմատ աճել է 1,3%-ով

Հունվար-փետրվարին  2014թ. հունվար- փետրվարի համեմատ՝ 2,5%-ով

Հունվար-մարտին  2014թ. հունվար-մարտի համեմատ` 2,5%-ով

Հունվար-ապրիլին  2014թ. հունվար-ապրիլի համեմատ` 2,7%-ով

Հունվար-մայիսին 2014թ հունվար-մայիսի համեմատ՝  2,7%-ով

Այս տարվա առաջին կիսամյակում աճ է արձանագրվել արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների ոլորտում։ Անկում է գրանցել միայն առևտրի շրջանառությունը։

Այսպիսով, 2015-ի հունվար-հունիսին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արդյունաբերության արտադրանքի ծավալը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, ավելացել է  5,1%-ով՝ կազմելով 613,639 մլրդ դրամ։

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 14,5% աճ։ Նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 235,551 մլրդ դրամ։

Փոքր է շինարարության ոլորտում գրանցված աճը՝  0,6%։ Հունվար-հունիսին շինարարության ծավալը կազմել է 134,914 մլրդ դրամը։

Աճ է գրանցել նաև ծառայությունների ոլորտը՝ 3,3%։ Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) առաջին կիսամյակում կազմել է 537,899 մլրդ դրամ։

Փաստորեն, միակ ոլորտը, որը անկում է գրանցել առաջին կիսամյակի տվյալներով, առևտրաշրջանառությունն է։ Այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, այն նվազել է  8,2%-ով։ Առևտրի շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 973,735 մլն դրամ։

Փաստորեն, Հայաստանում, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, արդեն քանի ամիս է շարունակվում է նույն պատկերը՝ տնտեսությունն աճում է, իսկ առևտրաշրջանառությունը անկում ապրում։ Այլ խոսքով՝ մարդկանց գնողունակությունը նվազում է տնտեսության աճի ֆոնին։ Այս հակասական հարցերին անդրադարձել ենք ավելի վաղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter