Մահվան ելքով վթար՝ ոստիկանի ավտոմեքենայով
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայող Հովհաննես Ս.-ն իր ավտոմեքենան հանձնել է հարբած վիճակում գտնվող Ռուբիկ Մ.-ին, ով 2015 թվականի մարտի 9-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երթևեկելով Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ ավտոճանապարհի հատվածով, դուրս է եկել երթևեկելի մասից՝ ենթարկվելով վթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ռ. Ա.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել