HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվել  կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և մասնավորապես Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter