HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

26 ՀԿ կստանա դրամաշնորհ

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 24-ի նիստում որոշվեցին այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացրել է այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։

1. «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ

  • «Էխո» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող ՀԿ
  • «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ
  • «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ
  • «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ
  • «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական» ՀԿ

2. «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ

  • «Լիվինգ սթոնզ-կենդանի քարեր» ՀԿ
  • «Դոկտոր սինեմա» ԵՀԿ
  • «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ
  • «Թվային հուշարձան կրթադաստիարակչական» ՀԿ
  • «Զարթոնք» զարգացման ՀԿ
  • «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

 3. Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ

  • «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
  • «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ
  • «Հայկական օն-լայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ
  • «Սերունդների երկխոսություն» երիտասարդական ՀԿ

 4. «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգ

  • «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ
  • «Մարաթուկ» մշակութային կենտրոն ՀԿ

 5. «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ անվանակարգ

  • «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ
  • «Միասին» երիտասարդական շարժում ՀԿ

6. «Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ

  • «ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵ» բարեգործական ՀԿ
  • «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ
  • ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»

 7. «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ

  • «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ

 8. «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ

  • «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն ՀԿ
  • «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական ՀԿ

9. «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ

  • «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter