Դեսպան Կիրակոսյանը հանդիպել է Տիբոր Թոդին
Նախօրեին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) Գործադիր քարտուղար Տիբոր Թոդին հանձնել է իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Գործադիր քարտուղարը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ ՀՀ համագործակցության կապակցությամբ` բարձր գնահատելով Հայաստանի կողմից Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման մասին համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը: Տիբոր Թոդը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը եւ խնդիրները:
Արման Կիրակոսյանը կարեւորել է ՀՀ համագործակցությունը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ եւ հետագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել