HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: 

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունը` քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կշարունակվի տեղեկությունների պարբերաբար տրամադրումը:

Մեկնաբանություններ (1)

Հայ
Էս մեկը հասկացանք, վերջը ամեն բան պիտի մի տեղ սահման ունենա? Գուցե խազեինը հասկացել է, որ ճիշտը, ձեռնտուն ու անխուսափելին հանցավորին պատժելն է: Հույսը փոքրիկ է, բայց Աստված օգնական, լավ է ուշ քան երբեք: ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՆՉԵՒ ՀՈԳՈՒ ԽՈՐՔԸ ԶԶՎԵԼ Է ԷԺԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՒ ԾԱՐԱՎԻ Է ԻՐԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter