
Թբիլիսիի դատարանը վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի օգտին. համգյուղացիները բողոքարկելու են
Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր մերժել է Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչների հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ի:
«Հետքի» հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ անպայման բողոքարկելու են վճիռը վերադաս ատյանում, քանի որ լիճը նրանց ապրուստի միակ միջոցն է: Բացի դրանից, գյուղացիների շահերը դատարանում ներկայացնող Զուրաբ Կումսիախվիլին «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դատարանում արդեն իսկ պարզ էր, թե ինչպիսի վճիռ կկայացվի, քանի որ դատավարության մյուս մասնակիցները «մի կողմից էին»:
«Մենք շատ փաստարկներ ունեինք, որ վերադարձնեինք լիճը պետությանը, բայց դատարանը ոչինչ հաշվի չառավ: Մենք պատրաստվում ենք գործը Ստրասբուգի դատարան հասցնել»,-ասաց Զուրաբ Կումսիաշվիլին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել