HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2013 թվականից մինչ օրս մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ

Ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013 թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաև թեքահարթակների կառուցման գործընթացը: Ծրագիրը, ըստ էության, աննախադեպ էր ու անչափ սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները: Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր ընկերությունները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Երևանի համաչափ զարգացման համատեքստում այս ծրագիրը ևս իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավելին, քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս մատչելիության ապահովումն այսօր արդեն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ որպես պարտադիր պայման է դրված:

 

 

 

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
Հետքը փոխանակ որ պարզապես արտատպի Երեւանի քաղաքապետարանի (ամ այլ պաշտոնական) հայտարարությունները, մեկ-մեկ թող հարցաքննիի արծածած պնդումները: 1600 թեքահարթակ.... Որտե՞ղ եւ արդյոք բոլորը ծառայում ե՞ն նպատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter