
Մեկ տարում դրամը 13,5 %-ով արժեզրկվել է
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 476,87 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Ստացվում է, որ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ դրամն արժեզրկվել է 13,6 %-ով։ Պատճառը նախորդ տարվա վերջում տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկումն է, որից հետո այն չի վերադարձել նախորդ տարվա դիրքին։
Իսկ այս տարվա հունիսին միջին ցուցանիշը կազմել է 475,12 դրամ, որն էլ 2014-ի նույն ամսվա համեմատ նվազել է 13,5 %-ով։
Վերջին ամիսներին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ ունի հետևյալ դինամիկան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել