Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը. մրցանակակիրները հայտնի են
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ առաջնության վերջին տուրը, որն ի հայտ բերեց 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներին: Երեւանի «Ուլիսը» դեռ երկու տուր առաջ էր նվաճել հանրապետության չեմպիոնի կոչումը՝ այդպիսով կանգնեցնելով Երեւանի «Փյունիկի» 10-ամյա չեմպիոնական երթը: Քիչ առաջ ավարտված խաղերում գրանցվեցին հետեւյալ հաշիվները. «Արարատ»-«Շիրակ»՝ 1-3, «Իմպուլս»-«Ուլիս»՝ 1-1, «Միկա»-«Փյունիկ»՝ 0-0, «Բանանց»-«Գանձասար»՝ 0-0:
Այսպիսով՝ 53 միավորով առաջին տեղում «Ուլիսն» է, 46 միավորով երկրորդը Երեւանի «Փյունիկն» է, իսկ երրորդը՝ իր պատմության մեջ երկրորդ անգամ նման հաջողության հասած Կապանի «Գանձասարը»: Մյուս թիմերը դասավորվել են հետեւյալ կերպ. «Բանանց» (44), «Միկա» (44), «Իմպուլս» (37), «Շիրակ» (25), «Արարատ» (10):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել