
Այսօր թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է
2014թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հուլիսի 30-ը հռչակեց Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Նախաձեռնությունը, ըստ ՄԱԿ-ի հայսատանյան գրասենյակի պաշտոնական հաղորդագրության, միտված էր բարձրացնել իրազեկվածությունն այս համընդհանուր խնդրի վերաբերյալ և ընդգծել այս հանցագործության զոհ հանդիսացող միլիոնավոր կանանց, երեխաների և տղամարդկանց աղետալի վիճակը։ Այն նաև խրախուսում է միջոցներ ձեռնարկել այդ հանցագործության դեմ պայքարելու ուղղությամբ: Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացնում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել