
ԱՄՆ դեսպանատունը լրացուցիչ վիզայի հարցազրույցներ անցկացնելու նպատակով օգոստոսի 15- ը սահմանում է աշխատանքային օր
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր` լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է դեսպանատունը` կոչ անելով բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելեով դեսպանատան պաշտոնական կայքէջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել