
Համահայկական խաղերի ամերիկահայ մասնակիցը վթարից մահացել է
Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած երիտասարդի ընտանիքին, հարազատներին և թիմակիցներին: Կոմիտեն կոչ է անում Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին հնարավորինս զգոն լինել սեփական նախաձեռնություններում և զերծ մնալ վտանգ պարունակող գործողություններից:
լուսանկարը՝ Armenpress-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել