HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13 հազար դոլար կաշառք. մեղադրվում է ոստիկանության երկու աշխատակից

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչությունում հայտարարություն էր ստացվել երկու քաղաքացիներից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել էին ՀՀ ոստիկանության շտաբի Բարեփոխումների մշակման և ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին:

Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից նա 1.000 դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին:

Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու և Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ` հետագա ընթացքը լուծելու համար:

«Ոստիկանությունն անզիջում ու անհանդուրժող է ցանկացած իրավախախտման, հատկապես իր շարքերում առկա արատավոր երևույթների հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր օրինազանցությամբ վարկաբեկում են ոստիկանի պատիվն ու հեղինակությունը: Ինքնամաքրման գործընթացը ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներից է և շարունակական է»,- արձագանքել է ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter