HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում՝ Ճառագայթային բժշկության զարգացման հեռանկարների վերաբերյալ

Հաշվի առնելով ճառագայթային բուժման արդյունավետությունը և  տարեցտարի ավելացող ուռուցքաբանական հիվանդների աճը՝առաջատար մասնագետների մասնակցությամբ քննարկվել են հանրապետությունում ճառագայթային բուժման առկա հզորությունները և առաջիկա տարիներին բուժման տեսակի պահանջարկը: Այս մասին ասվում է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: Ճառագայթաբանները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին են ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Նշվել է, որ նորագոյացությունների արդունավետ բուժումը և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը ՀՀ առողջապահության նախարարության կարևոր և հրատապ լուծում պահանջող խնդիրներից է:

Կարևորելով քաղցկեղի բուժման ծախսարդյունավետ մեթոդների ներդրումը,ինչպես նաև բուժման կարողությունների ընդլայնումը՝ քննարկվել է Ճառագայթային բուժման կենտրոն ունենալու հնարավորությունը:

Բուժման այս տեսակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի ապահովել հասանելիություն, մատչելիություն, որակ, ինչպես նաև բարելավել առողջապահական ցուցանիշները: 

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ ԱՆ Առողջապահական ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter