Հայ դիվանագետը Օդեսայում հեծանվորդի է վրաերթի ենթարկել
Օդեսայում Գենուէզյան և Գագարինյան փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ավտոմեքենայի մասնկացությամբ: Այդ մասին հայտնում է "Громадське ТБ. Одеса"-ն:
Հեծանվորդը լուրջ վնասվածքներ է ստացել, ներքին օրգանների մի շարք վնասվածքներ, կոտրվել է ձեռքն ու ոտքը, և նրան հիվանդանոցում վիրահատել են:
Դեպքի վայրում է եղել Օդեսայում գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանը և Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը:
Դիվանագետը համաձայնել է փոխհատուցել տուժողի բուժման ծախսերը, մինչդեռ Սամվել Տիգրանյանը բավականին ագրեսիվ պահվածք է դրևորել և սպառնացել փրկարար ծառայության տեսուչներին՝ «կտրել ականջները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել