Փնտրվում է ուկրաինացի զբոսաշրջիկից 40 դոլար գողացած անձը
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ առողջության համար ոչ վտնագավոր բռնություն գործադրելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կոմիտեի տեղեկատվության բաժինը հայտնում է, որ օգոստոսի 4-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավատոճանապարհի 276-րդ կիլոմետրին հարակից աջակողմյան հողածածկ հատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր վարած անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայից զբոսաշրջիկ, Ուկրաինայի քաղաքացի Յակիվ Ֆյոդորի Վոլկովին իջեցնելուց հետո, առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ կողոպտել է նրան։
Քննության նախնական տվյալներով՝ ձեռքով մեկ անգամ հարվածել է Վոլկովի կրծքավանդակին և վայր գցել, ապա գիշերելու համար նույն տեղանքում հարմարեցված վրանից վերցրել Յա.Վոլկովին պատկանող գոտեպայուսակը և հափշտակել դրանում առկա 20 ԱՄՆ դոլար անվանական արժեքով երկու թղթադրամ ու դիմել փախուստի։
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 5-ին Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ Յա.Վոլկովը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Տուժողի նկարագրությամբ կազմվել է ֆոտոռոբոտ։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, քննչական կոմիտեն խնդրում է հայտնել Սյունիքի մարզային քննչական վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել