2020 թվականին նախատեսվում է անցկացնել Երևանի միջազգային մարաթոն
Առաջին անգամ այս տարվա հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը:
Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ.
- Կիսամարաթոն (21,097 կմ),
- Փոխանցումավազք (2 x 10,550 կմ),
- 5 կմ վազք,
- 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:
«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:
Ընկերությունը տեղեկացնում է, որ մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին:
Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել