Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Կոմիտե տեղեկատվության բաժինը հայտնում է, որ Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել