HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նոր պետ է նշանակվել

Արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում:

Նույն վարչության հաղորդագրության համաձայն` Լ. Մարտիրոսյանը մինչ նոր պաշտոնին անցնելը զբաղեցրել է վարչության պետի տեղակալի պաշտոնը: Արդարադատության նախարարությունում աշխատանքի է ընդունվել 2012թ-ին, իսկ մինչ այդ` 2009թ-ից, աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող: 2009թ-ին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի միջազգային լրագրություն բաժինը՝ ստանալով լրագրող, լեզվաբանի որակավորում, իսկ 2014 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն բաժնի մագիստրատուրա:

Քաղծառայության 1-րդ դասի խորհրդական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter