
Աշխարհում գազի ամենամեծ պաշարներ ունեցող երկրների թոփ տասնյակ
Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցմամբ գազի շուկայում նոր խոշոր վաճառող է հայտնվում։ Իրանը կապույտ վառելիքի խոշոր պաշարներ ունի, սակայն աշխարհում կան մի քանի այլ երկրներ, որոնց գազի պաշարները նույնպես խոշոր են: Statistical Review of World Energy-ի` 2015 թվականի հունիսին հրապարակված ամենամյա հաշվետվությունը ներկայացնում է աշխարհում ամենախոշոր կապույտ վառելիքի պաշարներ ունեցող երկրների թոփ տասնյակը:
10. Ալժիր
Գազի հաստատված պաշարները 4,5 տրիլիոն խորհանարդ մետր են
Այս ցուցանիշի համաձայն` երկիրը 2-րդ տեղում է Աֆրկայում` Նիգերիայից հետո, իսկ աշխարհում 10-րդն է: Կապույտ վառելիքի այս ծավալը աշխարհի ընդհանուր պահուստի 2.5%-ն է կազմում: Գազի ընդհանուր պաշարների 50%-ից ավելին կենտրոնացած է Hassi R’Mel հանքավայրում, մնացածը` երկրի հարավում եւ հարավ-արեւելքում գտնվող In Salah, In Amenas, Tin Fouye, Tabankor, Rhourde Nouss և Alrar հանքավայրերում:
Գազ արդյունաբերող պետական Sonatrach ընկերությունը իր գործունեությունը ծավալում է երկրի ամենախոշոր Hassi R’Mel հանքավայրում: Երկրում աշխատում են միջազգային խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Total, BP և Shell ընկերությունները:
Sonatrach ընկերությունը BP և Statoil ընկերությունների հետ համատեղ գործունեություն է ծավալում In Salah և In Amenas հանքավայրերում (որոնց արդյունահանման մաքսիմալ ծավալը տարեկան 9 միլիարդ խորհանարդ մետր է):
Ալժիրում հեղուկ գազի արտադրությունը իրականացվում է 15 արդյունաբերական հոսքագծերով, որոնք տեղակայված են 3 գործարաններում: Տարեկան արդյունաբերվում է 26.2 միլիարդ խորհանարդ մետր գազ: Գործարաններից երկուսը գտնվում են Արզև քաղաքում, երրորդը՝ Սկիկդա քաղաքում: Գործարանների սեփականատերը և օպերատորը հանդիսանում է Sonatrach ընկերությունը:
9. Նիգերիա
Գազի հաստատված պաշարները` 5,1 տրիլիոն խորհանարդ մետր
Նիգերիան գազի պաշարների ծավալով 1-ինն է Աֆրիկայում, իսկ աշխարհում՝ 9-րդը: Նիգերիան նաև մտնում է ՕՊԵԿ-ի կազմի մեջ: Երկիրը երկար ժամանակ վնաս է կրել քաղաքական անկայունության, կոռուպցիայի, չզարգացած ենթակառուցվածքների և տնտեսության վատ կառավարման պատճառով:
Երկրի նախկին զինվորական ղեկավարները չկարողացան դիվերսիֆիկացնել տնտեսությունը և այն ամբողջովին կախված է նավթագազային ոլորտից, որը արտարժույթի շահույթի 95%-ն է կազմում և պետական բյուջեի եկամտային մասի 80%-ը: Վերջին շրջանում երկրի կառավարությունը խրախուսում է ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը:
2010 թվականին Նիգերիան դարձավ հեղուկ գազ արտահանող առաջատար երկիրներից մեկը` տարեկան ընդհանուր 21.9 միլիոն տոննա ծավալով:
8. Վենեսուելա
Գազի հաստատված պաշարները` 5.6 տրիլիոն խորհանարդ մետր
Վենեսուելայի գազի պաշարները կազմում են համաշխարհային պաշարների 2.9 %-ը. այս ցուցանիշը աշխարհում 8-րդ է: Բնական գազի պաշարների մեծ մասը արդյունահանվում է նավթի հետ միասին:
Արդյունահանվող գազի 70%-ը օգտագործվում է վենեսուելյան PDVSA նավթային ընկերության ներքին կարիքների համար, 2%- ը վերամշակվում է հեղուկ գազի, 28%-ը ուղղվում է ազգային շուկայի կարիքներին:
Երկրի գազամուղների ցանցը զարգացած չէ, ինչը խանգարում է ոլորտի զարգացմանը: Բոլոր հիմնական նավթամուղերը պատկանում են PDVSA GAS ընկերությանը և շահագործում դրա կողմից:
7. Արաբական Միացյալ Էմիրություններ
Գազի հաստատված պաշարները` 6.1 տրիլիոն խորհանարդ մետր
Արաբական Միացյալ Էմիրությունները գազի պաշարներով 4-րդ է Մերձավոր Արևելքում և զիջում է Պարսկաստանին, Սաուդյան Արաբիային և Կատարին: Պաշարների մեծ մասը` 5.6 տրիլիոն խորհանարդ մետրը, կենտրոնացված է Աբու Դաբիում:
Շարժայում գտնվող գազի պաշարները կազմում են 283 միլիոն խորհանարդ մետր: Դուբայում առկա է 113, իսկ Ռաս-էլ-Խայմայում՝ 34 միլիարդ խորհանարդ մետր գազ: Աբու Դաբիում գազի հանքավայրը տեղակայված է Umm Shaif և Abu El Buhusi նավթային հանքավայրերի տակ և համարվում է աշխարհի ամենամեծ գազի հանքավայրը:
ԱՄԷ-ում հեղուկ գազ արտադրող գործարանը կառուցվել է 1977 թվականին, Դաս կղզում, ADGAS ընկերության կողմից:
6. Սաուդյան Արաբիա
Գազի հաստատված պաշարներ` 8.2 տրիլիոն խորհանարդ մետր
Նավթի և գազի հանքավայրերը պատկանում են պետական Saudi Aramco ընկերությանը, որը աշխարհում ամենախոշոր նավթային ընկերությունն է: Ըստ առկա վիճակագրության` Սաուդյան Արաբիայում կան նավթի և գազի 77 հանքավայրեր, ավելի քան 1000 հանքահորեր: Միևնույն ժամանակ, երկրի նավթային պաշարների կեսից ավելին կենտրոնացած են 8 նավթագազային շրջաններում: Երկրի տնտեսության դիֆերսիֆիկացման համար Սաուդյան Արաբիան մեծ ուշադրություն է դարձնում գազի արդյունաբերման տեմպերի զարգացմանը: Երկիրը պլանավորում է ավելացնել արտերկիր արտահանվող գազի և ներսում օգտագործվող հումքի ծավալները:
Սաուդյան Արաբիայի գազի հանքավայրերի 2/3-ը կենտրանացած են Գավար շրջանում և Սաֆանիա ու Զուլյուֆ դաշտավայրի տարածքում: Հանքավայրերը նավթագազային են: Սաուդյան Արաբիայի հանքավայրերի մեծ մասը հայտնաբերվել են անցած դարի 90- ականներին:
5. ԱՄՆ
Հաստատված պաշարները` 9.8 տրիլիոն խորհանարդ մետր
Միացյալ նահանգներում գազի հանքավայրերի 60%-ը կենտրոնացված են Տեխաս (29.5%), Վայոմինգ (12,9%), Կոլորադո (8,5%), Օկլահոմա (8,4%) նահանգներում: Գազի խոշոր պաշարներ կան Լուիզիանայում (7,6 %), Նյու Մեքսիկոյում (5,7%), Արկանզասում (4%), Ալյասկայում (3,3%), Յուտայում (2,7%), Փենսիլվանիայում (2.6%) և Արևմտյան Վիրջինիայում (2,2%):
Գազի արդյունաբերությամբ զբաղվող հիմնական ընկերություններն են՝ BP, ExxonMobil, ConocoPhillips և Chesapeake: BP ընկերության հիմնական ակտիվները կենտրոնացած են Տեխաս և Օկլահոմա նահանգներում, ConocoPhillips ընկերության ակտիվները՝ Նյու Մեքսիկո, Վայոմինգ, Կոլորադո նահանգներում, Chesapeake-ինը` Տեխաս, Օկլահոմա, Արկանզաս, Փենսիլվանիա և Լուիզիանա նահանգներում:
4. Թուրքմենստան
Գազի հաստատված պաշարները`17.5 տրիլիոն խորհանարդ մետր
Թուրքմենստանի տնտեսության հիմնական մասը հենված է գազի արդյունաբերության վրա: Գազի զգազի մասը արտահանվում է արտերկիր: Statistical Review of World Energy-ի գնահատմամբ` երկիրը աշխարհում գազի պաշարներով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Երկրի արևելքում գտնվող Galkinish կոչվող հանքավայրում, ըստ տեղի երկրաբանների, 26 տրիլիոն խորհանարդ մետր գազի պաշարներ կան: Աշխաբադը մեծ հույսեր էր կապում Nabucco գազամուղի հետ: Սակայն այս ծրագիրը անհուսալի վիճակում է, ընդ որում` հենց Թուրքմենստանի պատճառով, որը երաշխիքներ չկարողացավ տրամադրել, որ գազատարը աշխատելու է պահանջված ծավալով: Թուրքմենգազ պետական ընկերությունը աշխատանքներ է իրականացնում 30-ից ավելի հանքավայրերում:
3. Քաթար
Գազի հաստատված պաշարները` 24.5 տրիլիոն խորհանարդ մետր
Աշխարհում գազի պաշարների ծավալով Քաթարը 3-րդն է: Այստեղ շահագործվում են հեղուկ գազի 13 տեխնոլոգիական հոսքագծեր՝ տարեկան 70 միլիոն խորհանարդ մետր ընդհանուր հզորությամբ: Բոլոր գործարանները գտնվում են Ռաս Լաֆֆան քաղաքում: Հեզուկ գազի վերամշակման առաջին գործարանը կառուցվել է 1996 թվականին Qatargas ընկերության կողմից, իսկ առաջին արտահանումները տեղի են ունեցել 1997 թվականին:
Qatar Petroleum և արտասահմանյան մի շարք նավթագազային ընկերություններ համատեղ ստեղծեցին հեզուկ գազ վերամշակող երկու տարբեր ընկերություններ՝ Qatargas Operating Company Limited (Qatargas) և Ras Laffan Company Limited (RasGas): Վերջինիս բաժնետոմսերի 63%-ը պատկանում է Qatar Petroleum ընկերությանը, 25%-ը` ամերիկյան ExxonMobil ընկերությանը, 5%-ը` կորեական Kogas-ին, 4%-ը` ճապոնական Itochu Corporation-ին, իսկ 3%-ը՝ LNG Japan Corporation-ին:
Qatar Petroleum-ին է պատկանում Qatargas ընկերության բաժնետոմսերի 65%-ը, 20%-ը պատկանում է ֆրանսիական Total ընկերությանը, 10%-ը` ամերիկյան ExxonMobil-ին, 2,5-ական տոկոս պատկանում է ճապոնական Mitsui և Marubeni ընկերություններին:
Արդյունահանված գազի 80%-ը արտահանվում է, Քաթարի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս գազ արտահանել տարածաշրջանի երեք խոշոր շուկաներ՝ եվրոպական, հյուսիսամերիկյան և ասիական :
2. Ռուսաստանի Դաշնություն
Գազի հաստատված պաշարները` 32,6 տրիլիոն խորհանարդ մետր
Գազի արդյունաբերությունը երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից է: Բնական գազի 90%-ից ավելին արդյունահանվում է Արևմտյան Սիբիրում: Գազի արդյունահանման խոշոր տեղամասեր են Ուրալը, Հյուսիսային շրջանը, Հյուսիսային Կովկասը և Նիժնի Պովոլժիեւը:
Ռուսաստանի Դաշնության տարածքում գազի մատակարարման համար ստեղծվել է միասնական համակարգ, որն իր մեջ ներառում է մշակվող հանքավայրերը, գազատարների ցանց (143 000 կմ), կոմպրեսորային կայաններ, ստորգետնյա պահեստներ և այլ սարքավորումներ: Գործում են մի շարք խոշոր գազի մատակարարման համակարգեր՝ «Կենտրոնական», «Պովոլժսկայա», «Ուրալյան» և «Սիբիր-Ցենտր»:
Երկրի գազի արդյունաբերության ոլորտում առաջատար և հիմնականը ՝ Գազպրոմ ընկերությունն է, որը աշխարհում գազի արդյունաբերությամբ զբաղվող ամենախոշոր համակարգն է:
Իրան
1. Գազի հաստատված պաշարները` 34 տրիլիոն խորհանարդ մետր
Իրանի հիմնական հանքավայրերը գտնվում են Պարսից ծոցում և երկրի հյուսիս-արևելքում: Գազի արդյունաբերությամբ զբաղվում է պետական Ազգային իրանական նավթային NIOC (National Iranian Oil Company) ընկերությունը:
1990-ականներին երկրի նավթային ոլորտ եկան նաև ֆրանսիական Total և Elf Aquitaine, մալազիական Petronas, իտալական Eni, չինական ազգային նավթային ընկերությունն ու բելառուսական Белнефтехим-ը: Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ստիպեցին այս ընկերություններին հեռանալ շուկայից, սակայն համաձայնագրի ստորագրումից հետո իրավիճակը միանգամից կփոխվի, խոշոր ընկերությունները նորից կվերադառնան իրանական շուկա:
Այժմ Իրանը սպասում է արտասահմանյան ընկերությունների վերադարձին և աշխատանքներ իրականացնում այդ ուղղությամբ: Իրանը արտերկրի ներդրողների համար նույնիսկ տիպային համաձայնագիր է մշակել (integrated petroleum contract, IPC), որը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ գործունեության դեպքում: Իրանում գազի արդյունահանումը 2017 թվականի վերջում կգերազանցի օրական 1,1 միլիարդ խորհանարդ մետրը, ընդգծում են երկրի իշխանությունները:
Մեկնաբանել