HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներին»

Այսօր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը այցելեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպեց «Ազատ դեմոկրատների» ղեկավարության հետ:

«Ազատ դեմոկրատների» լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Գառնիկ Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter