HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայում նոր հյուրանոց է բացվել, որի աշխատակիցները ռոբոտներ են

Ճապոնիայի Նագասակի քաղաքի կենտրոնում նոր հյուրանոց է բացվել, որտեղ կարող են աշխատել միայն ռոբոտներ: Սմարտ-հյուրանոցը ստացել է Нenn na անվանումը, որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «տարօրինակ հյուրանոց»: Ռոբոտների աշխատանքը սկսում է հյուրանոցի ընդունարանից, նրանք ընդունում և տեղավորում են հյուրերին, օգտակար ինֆորմացիա են տալիս իրենց հաճախորդներին, իսկ ռոբոտ-բեռնակիրը կարող է օգնել այցելուներին և իրերը բարձրացնել համարներ:

Երկհարկանի հյուրանոցի ընդհանուր մակերեսը կազմում է 5.5 հազար քառակուսի մետր, սենյակների քանակը 144 է, համարները ստանդարտ են , 21 քառակուսի մետր մակերեսով: Այժմ հյուրանոցի սենյակների միայն կեսն է սարքավորված ռոբոտների աշխատանքի համար, մինչև 2016 թվականը ամբողջ հյուրանոցը կսարքավորվի և բոլոր սենյակները պատրաստ կլինեն։

Համարների դռների վրա , դեմքը ճանաչող սարքավորումներ են տեղադրված, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին, չօգտագործել, ոչ բանալի, ոչ էլ պլաստիկ քարտեր: Բոլոր սենյակները մոդեռն ոճի են և հագեցված են նորագույն սարքավորեւմներով և տեխնիկայով: Սենյակի վարագույրները, օդի ջերմաստիճանը, լուսավորող համակարգը և մնացած տեխնիկան կարելի է կառավարել պլանշետի միջոցով: Հյուրանոցը կառուցվել է առանձին Էներգոհամակարգով, բոլոր համարներում տեղադրված են նորագոյն սերնդի, որոնց աշխատանքը լիովին տարբերվում է սովորական սարքավորումների աշխատանքից, կոնդիցիոներները էլեկտրոմագնիսական ճառագայթներ են արձակում, որը ապահովում է սառը և տաք օդի շարժը ու սենյակի խոնավության աստիճանը:

Ըստ հեղինակների նախագծի, սմարթ-հյուրանոցը նոր եղանակ և տեսք պետք է ստեղծի հյուրանոցների սպասարկման ոլորտում` հարմարավետ լինել հյուրերի համար, միևնույն ժամանակ լինել մատչելի : Հյուրանոցի տեխնիկական վիճակը և մնացած բոլոր սարքավորումների աշխատանքին հետևելու են Տոկիոյի համալսարանի մասնագետները:  Ծրագրին ֆինանսական աջակցություն է ցույց տալիս Kajima ընկերությունը:

Լուսանկարը՝ designboom.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter