HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի 100 ամենահարուստները

Forbes-ը հրապարակել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակը:

Ամենահարուստ գործարարն այս ոլորտում, ըստ ցուցակի, Բիլ Գեյթսն է, ով նաև աշխարհի ամենահարուստ մարդն է: Գեյթսի կարողությունը գնահատվում է 79,6 մլրդ դոլար: 2014թ-ին Գեյթսը լքեց 40 տարի առաջ Պոլ Ալենի հետ հիմնադրած Microsoft ընկերության տնօրենների խորհուրդը, սակայն իր կարողության 13%-ը դեռևս կազմում են ընկերության բաժնետոմսերը:
Ցուցակում երկրորդը Լարի Էլիսոնն է, ով հիմնադրել ու տնօրինել է տվյալների կուտակման ծրագրերի ապահովմամբ զբաղվող Oracle ընկերությունը: Նրա հարստությունը գնահատվում է 50 մլրդ դոլար: Էլիսոնը ևս լքել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը 2014-ին, սակայն շարունակում է զբաղեցնել Oracle-ի նախագահի պաշտոնը: Ընկերության այս տարվա եկամուտները փոքր-ինչ նվազել են նախորդ տարվա համեմատ` հասնելով 38,2 մլրդ դոլարի:
Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը համաշխարհային տեխնոլոգիական շուկայի 3-րդ ամենահարուստ  գործարարն է: Amazon-ի բաժնետոմսերի 18%-ից գոյանում է Բեզոսի 47,8 մլրդ դոլար կարողության ավելի քան 90%-ը: Ընդ որում, միայն այս տարվա ընթացքում նրա հարստությունն ավելացել է 13 մլրդ դոլարով. մարտի սկզբին աշխարհի ամենահարուստների Forbes-ի ցուցակում նրա կարողությունը գնահատվել էր 34.8 մլրդ դոլար:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարարների տնօրինած ընդհանուր գումարը կազմում է 842,9 մլրդ դոլար: Ցուցակում միայն 7 կին կա, որոնցից ամենահարուստն է Լորեն Փաուել Ջոբսը` Սթիվ Ջոբսի այրին, ով զբաղեցնում է ցուցակի 9-րդ տեղը` 21,4 մլրդ դոլար կարողությամբ:

Առաջին տասնյակի մյուս միլիարդատերերն են Մարկ Ցուկենբերգը (Facebook – 41,2 մլրդ), Լարի Փեյջը (Google – 33,4 մլրդ), Սերգեյ Բրինը (Google X – 32,8 մլրդ), Ջեք Ման (Alibaba Group – 23,2 մլրդ), Սթիվ Բալմերը (Microsoft – 22,7 մլրդ) և Մայքլ Դելը (Dell – 19,4 մլրդ):

Վիճակագրության համաձայն` այս ոլորտի միլիարդատերերն ավելի երիտասարդ են. նրանց միջին տարիքը (53տ.) 10 տարով ցածր է աշխարհի միլիարդատերերի միջին տարիքից, 100-ից 15-ը 40 տարեկանից ցածր տարիքի են: Ամենաերիտասարդը Snapchat-ի 25-ամյա հիմնադիր Էվան Շպիգելն է (2.1 մլրդ), ամենատարեցը` Intel-ի համահիմնադիր 86-ամյա Գորդըն Մուրը (6 մլրդ):

Forbes-ի այս վիճակագրության գրեթե բոլոր 100 անդամները իրենք են սկսել իրենց բիզնեսը: Նրանցից ընդամենը 3-ն են ժառանգություն ստացել իրենց հարստությունը, ևս 3-ը ժառանգություն են ստացել, բայց նաև ակտիվորեն ընդլայնել են այն: 100 ամենահարուստներից 51-ն ԱՄՆ-ից են (40-ը` Կալիֆորնիայից), 33-ը` Ասիայից, 8-ը` Եվրոպայից, 2-ը` Միջին Արևելքից (մասնավորապես` Իսրայելից), ևս 1-ը` Լատինական Ամերիկայից:

Forbes-ը ցուցակում ներառել է սարքավորումների, ծրագրային ապահովումների, սոցիալական մեդիայի, խաղերի, բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտները` բացառելով հեռահաղորդակցությունն ու մեդիան: Կարողությունների գնահատումը կատարվել է հուլիսի 31-ի դրությամբ հրապարակված տվյալների հիման վրա:

լուսանկարը` Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter