
Սերոբ Տեր-Պողոսյանի դատը հետաձգվեց
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ պաշտպանական ճառերով պետք է հանդես գային մեղադրյալի պաշտպանները:
Սակայն դատը հետաձգվեց, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպաններն ասացին, որ դեռ պատրաստ չեն հանդես գալ պաշտպանական ճառերով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել