HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը քրեական գործով վարույթը կարճելու համար ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՌԴ քաղաքացի Ռազմիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարին իր մորեղբոր որդուց տեղեկացել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և գործով անցնող Արա Գ.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերջինիցս քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչը ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

Ռազմիկ Վ.-ի հաղորդման հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:  Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter