Էդվարդ Նալբանդյանն ընդունել է շվեդ խորհրդարանականներին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին:
Նախարարը կարևորել է շվեդ պատգամավորների գործունեությունը հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում՝ ընդգծելով խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական փոխգործակցության զարգացման համար:
Էդվարդ Նալբանդյանը նաև բարձր է գնահատել անցյալ տարի Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու գործում բարեկամական խմբի ներդրումը:
Շվեդ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, որին արժանացել են Հայաստանում: Նրանք վստահեցրել են, որ շարունակելու են նպաստել Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ' հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել