HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինների սպանության գործով մեղադրյալը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից տեղեկացնում են, որ ամուսիններ Հովհաննես Մխիթարյանի և Լուսինե Մխիթարյանի սպանության քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 44-ամյա Տիգրան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Կ.Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Հովհաննես Մխիթարյանի և վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից ամուսինները մահացել են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նախնական քննության արդյունքներով՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ է արձակել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով  ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հայտնաբերվել էր  փաստացի բնակության վայրում՝ Կ.Ուլնեցու 30 շենքի  2-րդ մուտքի նկուղում,  գլխի շրջանում հրազենային վնասվածքով, և տեղափոխվել բժշկական կենտրոն: Քննությամբ պարզվել է, որ Տ.Մանուկյանն ինքն էր իրեն պատճառել հրազենային վնասվածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter