HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյու Յորքում կառուցվելու է ամենաթանկ բիզնես կենտրոնը

Նյու Յորքում երկրորդ երկնաքերի կառուցման համար կպահանջվի 4 միլիարդ դոլար

Ամերիկյան շինարարական «Curbed» պորտալը հայտարարություն է տարածել, որ կառուցվող երկնաքերի` «Two World Trade Center»-ի օֆիսային տարածքների գները աշխարհում ամենաբարձրն են լինելու: Նոր երկնաքերը կառուցվելու է սեպտեմբերի 11-ին հարձակման ենթարկված Համաշխարհային առևտրի կենտրոնի նախկին վայրում: Երկնաքերերից առաջինը` «One World Trade Center»-ը, որը կառուցվել է 2014 թվականին, գնահատվում է 3,8 միլիարդ դոլար. այն կառուցելու համար ծախսված գումարը ամենամեծն է բիզնես կենտրոնների մեջ: Հարևանությամբ կառուցվում է նաև «Oculus» համալիրը: Այս կառույցի շինարարության համար կծախսվի 3,9 միլիարդ դոլար:

«Two World Trade Center»-ը կունենա 408,4 մետր բարձրություն, ինչը 133 մետրով ավելի ցածր կլինի, քան «One World Trade Center»-ը, որը համարվում է Համաշխարհային բիզնես կենտրոնի հիմնական աշտարակը: Նյու Յորքում «Two World Trade Center»-ն իր բարձրությամբ կլինի երկրորդը, իսկ ԱՄՆ-ում՝ 4-րդը: 88-հարկանի շենքում վարձակալության հիմունքներով տրվելու է ընդհանուր առմամբ 260 հազար քառակուսի մետր տարածք, որից 149 հազար քառակուսի մետրը վարձակալելու են «21st Century Fox» և Ռուպերտ Մերդոկի «News Corporation» կազմակերպությունները:

«Bjarke» դանիական ճարտարապետական կազմակերպության ծրագրի համաձայն՝ երկնաքերի շինարարությունը պետք է սկսվի 2015 թվականի վերջում: Արևելյան կողմից երկնաքերը աստիճանի տեսք է ունենալու, որի արդյունքում տպավորություն է ստեղծվելու, որ այն թեքված է դեպի «One World Trade Center» երկնաքերը: Երկնաքերը բաժանվելու է 7 ֆունկցիոնալ բլոկների, որոնց դասավորվածությունը լինելու է մեծից փոքր: Ամեն բլոկի տանիքին այգիներ են տնկվելու: Արևմտյան կողմը ամբողջովին ապակի է լինելու: «Two World Trade Center» երկնաքերի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2021 թվականի սեպտեմբերին:

Որպես շինարարական կազմակերպություն հանդես է գալիս ամերիկացի միլիարդատեր Լերի Սիլվերստեյնին (Larry Silverstein) պատկանող «Silverstein Properties Inc»-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter