HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Համաշխարհային բանկի առաքելության տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Համաշխարհային բանկի առաքելության տնօրեն Լորա Բեյլին և ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՆ-ից: 

Կողմերը, բարձր գնահատելով երկարամյա արդյունավետ համագործակցությունը  և Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված բազում հաջողված ծրագրերը, հույս են հայտնել, որ առաջիկայում նոր հնարավորություններ կստեղծվեն բնապահպանության նախարարության հետ հետագա համագործակցության համար:

Նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Տարբեր միջազգային կառույցների հետ համագործակցության հարուստ և հաջողված  փորձը մեզ թույլ է տալիս հույս հայտնելու, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ևս բնապահպանության նախարարությանը կհաջողվի լուծել մեր երկրի համար կարևոր բնապահպանական հարցեր: Այսօր ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում բնապահպանական լուրջ խնդիր է գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխության բացասական հետևանքները կանխելու  կամ դրանց հակազդելու  խնդիրը: Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն առաջին հերթին անդրադառնում է ջրային ռեսուրսների վրա: Ուստի մենք մեր առջև խնդիր ենք դրել ներդնելու Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգ, ինչպես նաև վերականգնելու հարթավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: Մեր մյուս առաջնահերթությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումն է: Հույս ունենք Համաշխարհային բանկի մասնագիտական և ֆինանսական ներուժի աջակցությամբ առաջիկայում մշակել արդյունավետ ծրագրեր, վերոնշյալ պլանները կյանքի կոչելու նպատակով»:

Համաշխարհային բանկի առաքելության տնօրեն Լորա Բեյլը, ևս կարևորելով բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող մարտահրավերներին դիմակայելու ունակությունը, հույս է հայտնել, որ մասնագիտական քննարկումների և առկա փորձի փոխանակման արդյունքում արդյունավետ ծրագրերի մշակման հեռանկարներ կստեղծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter