HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն

2015 թ. հունվարից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջպահության նախարարությունը: 

Առաջին վեց ամսի ընթացքում 35-68 տարեկան անձանց շրջանում իրականացվել է 143 հազար քաղաքացու զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 98 հազար  քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը:

Նույն ժամանակահատվածում 30-60 տարեկան շուրջ 19500 կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությանը (ՊԱՊ թեստ):

Նշենք, որ հուլիսին իրականացվել է 5605 ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 17 հազար քաղաքացու իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 15120 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը: Զուգահեռ Երևանում և մարզերում իրականացվում են ծրագրի հանրային իրազեկման քարոզարշավ, ինչպես նաև սկրինիգային աշխատանքների պարբերական մշտադիտարկում և վերահսկում:

Տարեսկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի նպատակն է ՀՀ բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգներ, որոնք միտված են այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը և մահացության նվազեցմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter