
Մարզերում ևս տներն ու բնակարաններն էժանացել են. փոփոխությունները՝ դրամով և դոլարով
Ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում տների ու բնակարանների գներն առնվազն վերջին մեկ տարում նվազել են։ Քանի որ Հայաստանում անշարժ գույքի, հատկապես՝ տների ու բնակարանների առքուվաճառքն իրականացվում է ԱՄՆ դոլարով, ուստի գները մեծապես կախված են դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքից։
2015 թվականի առաջին կիսամյակում 2014-ի առաջին կիսամյակի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 14 %-ով։ Հետևաբար հանրապետությունում տների ու բնակարանների գները էժանացել են այդքանով։ Քանի որ վիճակագրական տվյալները միայն պաշտոնական են և ներկայացվում են դրամով, որոնք տրամադրում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ուստի հասկանալու համար, թե վերջին մեկ տարում ինչպես են փոփոխվել տների ու բնակարանների գները մարզերում դոլարով հաշվարկելիս, հիմնվում ենք այդ պաշտոնական տվյալների վրա։
Այսպիսով, ինչպես Երևանի դեպքում ներկայացված մեր հրապարակման, այնպես էլ մարզերի դեպքում, կադաստրի տրամադրած գնային աղյուսակում հաշվարկել և ավելացրել ենք գները դոլարով։ Հաշվարկների համար հիմք ենք ընդունել ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ այս տարվա և 2014-ի առաջին կիսամյակներում։ Տվյալները տրամադրում է ՀՀ կենտրոնական բանկը։
2014 թ. հունվար-հունիս՝ 1 ԱՄՆ դոլար=411,94 ՀՀ դրամ
2015 թ. հունվար-հունիս՝1 ԱՄՆ դոլար = 476,87 ՀՀ դրամ
Նախ նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 1866 բնակարան, որոնց քանակը 2014 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 22,6 %-ով, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ` 16,2 %-ով:
Ստորև գտնվող աղյուսակով ներկայացնում ենք այս տարվա առաջին կիսամյակում մարզերի քաղաքներում, հիմնականում՝ մարզկենտրոններում վաճառված բնակարանների շուկայական միջինացված գները` 1 քմ մակերեսի հաշվարկով։ ՀՀ դրամով տվյալները՝ ըստ կադաստրի։
Ըստ կադաստրի՝ այս տարվա առաջին կիսամյակում մարզերում բնակարանների միջին գները (դրամով հաշվարկված) 2014 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 0,1 %-ով, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ` 0,3 %-ով: Մինչդեռ դոլարով հաշվարկների դեպքում գների նվազումն ակնհայտ է։
Անհատական բնակելի տների մասին։ Այս տարվա առաջին կիսամյակում մարզերում արձանագրվել է բնակելի տան առուվաճառքի 1448 գործարք։ 2014 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 26,5 %-ով, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 22,4 %-ով:
Ըստ կադաստրի՝ այս կիսամյակում մարզերում անհատական բնակելի տների գները (դրամով, 2014 թվականի երկրորդ կիսամյակի և 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ մնացել են անփոփոխ:
Աղյուսակում ներկայացված են մարզերի քաղաքներում շինության 200 քմ և տնամերձի 1000 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված շուկայական միջինացված գները` դրամով և դոլարով, հաշվարկված շինության 1 քմ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը):
Մեկնաբանել