HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԾԿՀ-ն արդեն ստանում է գնային առաջարկներ

Ինչպես հայտնի է, հուլիսի 27-ին կայացած ՀԾԿՀ նիստում որոշվել է աշխարհի լավագույն հնգյակում ընդգրկված էներգետիկայի ոլորտում միջազգային խորհրդատու ընկերություններին հրավիրել հանձնաժողովին խորհրդատվական ծառայություններ մատուցելու: Մասնավորապես, որոշվեց մինչև հուլիսի 28-ը աշխատանքների կազմակերպման առաջարկների ներկայացման համար հրավերներ ուղարկել լավագույն 5 ընկերություններին, ապա վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները և արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանն ի պատասխան՝ ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավարը տրամադրել է այդ 5 ընկերությունների ցանկը: Մասնավորապես, հանձնաժողովը հրավերներ է ուղարկել ԱՄՆ-ում գործող հետևյալ կազմակերպություններին (որոնք, ըստ Valut.com կայքի, լավագույններն են)՝

1. Bain & Company,

2. The Boston Consulting Group,

3. Strategy & part of the PwC network,

4. McKinsey & Company,

5. Deloitte Consulting.

ՀԾԿՀ-ից հրաժարվեցին ներկայացնել այդ կազմակերպություններից ստացված պատասխաններն ու առաջարկները և միայն հայտնեցին, որ վերջին 2-ը՝ «McKinsey & Company»-ն և «Deloitte Consulting»-ը արդեն ներկայացրել են գնային առաջարկներ (սակայն չնշելով, թե որքանով են այդ կազմակերպությունները պատրաստ խորհրդտվություն տրամադրել Հայաստանին):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter