HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն այցելել է զորամաս

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել է զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև զորամասի ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով հրամանատարությանը: Զորամասի հրամանատարությանն առաջադրվել են որոշակի խնդիրներ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային այցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել է զինծառայության մասին նրանց պատկերացումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter