
Վալերի Պերմյակովին ՌԴ դատարանը ազատազրկեց 10 տարով
Այսօր Գյումրու ռուսական ռազմաբազայում ՌԴ զինվորական դատարանը հրապարակել է զինծառայող Վալերի Պերմյակովի գործով վճիռը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննությունը կիրականացնի ՀՀ դատարանը, իսկ դասալքության, զենք հափշտակելու, ապօրինի զենք կրելու հոդվածներով հարուցված քրգործի դատավարությունն ավարտվեց Պերմյակովի ազատազրկմամբ՝ 10 տարի ժամկետով՝ խիստ ռեժիմով:
Դատավարության ժամանակ մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, հիմք են ընդունվել նրա նախաքննական ցուցմունքները: Պերմյակովը վերջին խոսքում միայն ասել է, որ ընդունում է մեղքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել