HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Երասխում. մեկ զոհ և 9 վիրավոր

Այսօր առավոտյան  Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի, Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոնների շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել լրացուցիչ մասնագիտական խմբեր` մասնավորապես վիրաբույժներ Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոններից

Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, 1-ը Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել էնրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացած բժշկական կենտրոն:

Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում:

Տուժածների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter