
Մոսկվայից մինչև Հոնկոնգ. հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք փողոցները
«Business Insider» ամսագիրը կազմել է 2015 թվականի աշխարհի թանկարժեք փողոցների ցանկը, որտեղ անշարժ գույքը վաճառվում է աստղաբաշխական գնով: Ցանկը կազմվել է «Savills» համաշխարհային անշարժ գույքի գործակալության տվյալների հիման վրա:
Վարկանշային աղյուսակը կազմելիս «Savills»-ը և «Business Insider»-ը օգտվել են վերջին կես տարվա գործարքներից: Հայտնի և հեղինակություն ունեցող փողոցները, որտեղ վերջին 18 ամիսների ընթացքում ոչ մի տուն չի վաճառվել, տեղ չեն գտել ցուցակում: Առանցքայիյ գործոն է հանդիսացել անշարժ գույքի պահանջարկի աստիճանը, հաշվարկի ժամանակ հաշվի է առնվել քառակուսի մետրի միջին արժեքը` կնքված գործարքների փաստաթղթերի հիման վրա: Մոսկվան նույնպես հայտնվել է այս ցուցակում` Մոլոչնիյ նրբանցքով, իսկ Ֆրանսիան ռեկորդ է սահմանել` միանգամից երեք քաղաքներում երեք փողոցներ:
10. Սինգապուր, «Արդմոր Պարկ»
Մեկ քառակուսի մետրի միջին գինը 24 հազար դոլար։
«Արդմորը» գտնվում է Սինգապուրի կենտրոնում, նորաձև հյուրանոցների և առևտրի կենտրոնների հարևանությամբ: Այս նեղ փողոցը ցուցակում հայտնվել է 33 հարկանի «Le Nouvel Ardmore» տան ձեղնահարկի շնորհիվ: Ձեղնահարկը երկհարկանի է, 1.2 հազար քառակուսի մետր մակերեսով: Այն վաճառվել է աշխարհի ամենամեծ օնլայն վաճառքի ցանցի՝ «Alibaba»- ի համասեփականատերերից մեկին, որը չի ներկայացել:
Ներքևի մակարդակում, որը համապատասխանում է 32-րդ հարկի բարձրությանը, գտնվում են 5 ննջասենյակներ, հյուրասենյակ և աշխատասենյակ, իսկ վերևի հարկում ` լողավազան, ընդունարան, մարզասենյակ և հանգստի առանձին գոտի: Պենտհաուսի ընդհանուր մակերեսի մեջ մտնում է նաև տանիքում գտնվող 465 քառակուսի մետր մակերեսով տերասան:
9. Մոսկվա, «Մոլոչնիյ նրբանցք»
Մեկ քառակուսի մետրի միջին գինը 30,5 հազար դոլար։
«Մոլոչնիյ» փողոցը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, ներդրողներին գրավում է այն հանգամանքը, որ այն շատ մոտ է Կրեմլին և Կարմիր հրապարակին, բացի այդ՝ այս փողոցում ավելի ժամանակակից շենքեր են:
Տների գները կախված են շենքերի տարիքից: Շենքերի մեծամասնությունը համեմատաբար նոր է կառուցված՝ 2000-ականներին: Ցուցակում հայտնվելու հիմնական գործարքը Տուն #2- ում վերջերս վաճառված 238 քառակուսի մետր մակերեսով բնակարանն էր, այն վաճառվել է 9.5 միլիոն դոլարով:
8. Ֆրանսիա, Սուրբ Տրոպե (Saint-Tropez ), «Ավենյու Պալմե Լե Պարկ»
Մեկ քառակուսի մետրի միջին գինը 39 հազար դոլար։
Ֆրանսիայում գտնվող Սուրբ Տրոպե հանգստավայրում անշարժ գույքի պահանջարկը տարեց տարի ավելի ստաբիլ է դառնում: Կես տարի առաջ «Պալմե Լե Պարկ» - ում, 42 միլիոն եվրոյով վաճառվել է վիլա, որի մեջ մտնում են երկու առանձին տներ 800 քառակուսի մետր մակերեսով և 10 հազար քառակուսի մետր հողատարածք:
«Ավենյու Պալմե Լե Պարկը» իրենից ներկայացնում է կարճ նրբանցք, որի մուտքը հսկվում է, և փողոց մտնում են միայն այնտեղ գտնվող վիլաների տերերը: «Business Insider» - ի տեղեկությունների համաձայն, այստեղ գները մեկ քառակուսու համար կարող են հասնել մինչև 107 հազար դոլարի (շուկայում կան մի քանի նման առաջարկներ):
7. Ֆրանսիա, Փարիզ, «Waterfront Orléans » (Օռլեանի առափնյա փողոց)
Մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 41 հազար դոլար։
Փարիզի ամենաթանկարժեք փողոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, Սեն Լուի կղզու վրա. Օռլեանի առափնյա փողոցը անցնում է Սենա գետի երկայնքով, և այստեղ գտնվող բոլոր 20 շենքերից հիանալի տեսարան է բացվում դեպի Փարիզի Աստվածամոր տաճար: Բոլոր տները կառուցվել են 17- 19 դարերի ընթացքում: Ամեն ինչ միաձուլվել է այս փողոցում` պատմական արժեքը, կենտրոնական մասում գտնվելը, տեսարանը դեպի Փարիզի Աստվածամոր տաճար և, առհասարակ, այս փողոցի հեղինակությունը: Անցած դարում փողոցում ապրել են դերասանուհի Բրիջիթ Բարդոն և ռեժիսոր Ռոժե Վադիմը: 2015 թվականին երեք սենյականոց բնակարանը վաճառվել է 36 հազար եվրո՝ մեկ քառակուսու դիմաց:
6. Ավստրալիա, Սիդնեյ, Վուլզլի Ռոուդ, Փոինթ Փայփեր
Մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 44 հազար դոլար։
Սիդնեյի նավահանգիստներից «Պորտ- Զեկսոն» աշխարհի ամենամեծ բնական նավահանգիստն է: Այստեղ է գտնվում հանրահայտ Օպերային թատրոնը և կամարաձև կամուրջը` «Հարբր Բրիջը» (Harbour Bridge): Ափի 20 կիլոմետր հատվածը չի մտնում Սիդնեյի, այլ նրա նորաձև արվարձանի` «Փոինթ Փայփեր» - ի կազմի մեջ է: Արվարձանը ունի 1.4 հազար բնակչություն, մեծ մասը Սիդնեյի հարուստներն են: Ավստրալիայի ամենահայտնի փողոցը «Վուլզլի Ռոուդ» է: Երկար տարիներ այս փողոցը միշտ ընդգրկվել է աշխարհի ամենաթանկարժեք փողոցների ցանկի մեջ: 2011 թվականին այս փողոցում տների գինը աճել է գրեթե երկու անգամ, մեկ քառակուսի մետրի դիմաց 20.9 հազար դոլարից մինչև 44 հազար դոլար: Անցած տարվա ընթացքում այս փողոցում միանգամից վաճառվել են տուն #112 (27.6 միլիոն դոլար), #113 (28.4 միլիոն դոլար), #130 (22.4 միլիոն դոլար):
5. Ֆրանսիա, Սեն-Ժան-Կապ-ֆերա-, Սեմաֆոր փողոց
Մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 67 հազար դոլար։
Սեն-Ժան-Կապ-ֆերայում անշարժ գույքի գները տարբերվում են ամբողջ Լազուրային ափում գտնվող այլ քաղաքների գներից: Այս փողոցը արդեն երկար տարիներ է՝ գրավում է երկրորդ հորիզոնականը Եվրոպայի ամենաթանկարժեք փողոցների ցանկում, զիջելով միայն Մոնակոյին:
Լազուրյան ծովում XX- դարում առաջին ռեզիդենցիան կառուցել է բելգիացի արքա Լեոպոլդ 2- ը: Հետագայում Բելգիայի թագավորական ընտանիքը ընդլայնեց իր տիրույթները Լազուրյան ծովի ափերին, այնուհետև այս տարածքում բնակություն հաստատեցին այլ աշխարհահռչակ մարդիկ և ընտանիքներ: Տարբեր ժամանակներին այստեղ ապրել են Ռոտշիլդները, Ելիզաբեթ Թեյլորը, Չարլի Չապլինը, Ժան Կոկտոն և նույնիսկ Ուինստոն Չերչիլը:
Սեմաֆոր փողոցը անցնում է Սեն-Ժան-Կապ-ֆերայի կենտրոնով: Տանտերերի մեջ կարելի է հանդիպել «Microsoft» ընկերության համասեփականատեր Պոլ Ալենին: 2014 թվականին Սեմաֆոր փողոցում 37 միլիոն դոլարով վաճառվել է վիլա, որի մակերեսը 650 քառակուսի մետր է, այսպիսով մեկ քառակուսի մետրը կազմել է 67 հազար դոլար:
4. Մոնակո, թագուհի Գրեյսի պողոտա
Մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 100 հազար դոլար։
Մոնակոյում անշարժ գույքի բում է սկսվել, 2014 թվականին գրանցվել է գործարքների և ծախսված գումարների ռեկորդային ցուցանիշ: Ընդհանուր առմամբ 555 գործարքներ, որը 21%-ով ավել է, քան 2007 թվականի ռեկորդային ցուցանիշը: Գործարքների ընդհանուր գումարը 2014 թվականի ընթացքում կազմել է 2.4 միլիարդ եվրո: Առավել պահանջարկ ունի դքսության հյուսիսում գտնվող թագուհի Գրեյսի փողոցը: 2014 թվականին 200 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանը` տուն #5, որն իր մեջ ներառում է ավտոկայանտեղի և կտուր, վաճառվել է 16 միլիոն եվրոյով:
3. Անգլիա, Լոնդոն, Նեյտսբրիջ
Մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 103 հազար դոլար։
Լոնդոնյան շուկայի առաջատար փողոցը` «Կենսինգտոն-Պելաս- Գարդենսը» զիջել է իր դիրքերը, քանի որ երկար ժամանակ է այստեղ տուն չի վաճառվել, վերջին գործարքը տեղի է ունեցել 2011 թվականին: Այժմ փողոցների առաջատարը «Նեյտսբրիջն» է, որը գտնվում է Լոնդոնի համանուն շրջանում:
Այս փողոցում գտնվում են դեսպանատներ, հյուրանոցներ, հայտնի ապրանքանիշերի խանութներ և այն դարձել է ամենապահանջված և թանկարժեք փողոցը: Հիմնական տները վաճառվել են «One Hyde Park» նոր բնակելի համալիրում: 2014 թվականի ապրիլին այս համալիրի պենտհաուսը, որի ընդհանուր մակերեսը 1.5 հազար քառակուսի մետր է, վաճառվել է 215.5 միլիոն դոլարով: Այս գործարքը Լոնդոնում վերջին 18 ամիսների ընթացքում ամենամեծն է:
2. Նյու Յորք, Հինգերորդ պողոտա
Մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 108 հազար դոլար։
Հինգերորդ պողոտան Մանհեթենի սիմվոլներից է: Այստեղ ապրել են ամենահայտնի, ամենահաջողակ և ամենահարուստ նյույորքցիները: Բոլոր հայտնի ապրանքանիշերը ձգտում են անպայման ներկայացված լինել այս փողոցում, զբոսաշրջիկները հյուրանոց ընտրելուց գերադասում են Մանհեթենի հյուրանոցները: Մեկ տարվա ընթացքում այս փողոցում մեկ քառակուսի մետրի գինը աճել է միանգամից չորս անգամ: Վերջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է 3 գործարք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 70 միլիոն դոլար: Կարելի է առանձնացնել հյուրանոցային համալիր «Sherry-Netherland» -ի վաճառքը: Այն կառուցվել է 1927 թվականին, 38 հարկանի շենք է, սկզբում աշխատել է որպես հյուրանոց, այնուհետև հաճախորդներից շատերը ցանկություն հայտնեցին գնել սենյակները: Այժմ170 մետրանոց շենքը նաև բնակելի տներ ունի և աշխատում է որպես հյուրանոց:
1. Հոնկոնգ, Պիկ Ռուդ
Մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 114 հազար դոլար։
Սովորականի նման առաջին հորիզոնականում հայտնվել է Հոնկոնգը: Անցած ռեյտինգի առաջատար «Պոլոկս-Պաս» փողոցը նույնպես դուրս է մնացել նոր ցուցակից գործարքների պակասի պատճառով: Նրա տեղը գրավել է հարևանությամբ գտնվող «Պիկ Ռոուդ» փողոցը: Փետրվարին այստեղ վաճառվել է 1.1 հազար քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն: Տունը վաճառվել է 658 միլիոն դոլարով, այն Հոնկոնգի պատմության մեջ ամենախոշոր գործարքն է:
Նյութի աղբյուրը՝ rbk.ru
Մեկնաբանել